Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Իրական Հայաստանի» կրեդոն թշնամուն զիջելն է

«Իրական Հայաստանի» կրեդոն թշնամուն զիջելն է
04.06.2025 | 14:05

Նոր զիջումները խաղաղ ճանապարհով կարող են վտանգել Նիկոլի իշխանական աթոռը, որն էլ անմիջական սպառնալիք է իր ֆիզիկական անվտանգությանը, ուստի պետք է փորձված ձևով՝ ռազմական ճանապարհով, բայց մինչ այդ պետք է «մեղավորներ» կարգել:

Արցախի հանձնման պատասխանատվությունը կարողացան բարդել պատմության նոր և նորագույն շրջանում Հայոց պետականության հարցը բարձրացրած և երաշխավորած Ռուսաստանի վրա, նոր կորուստների պատասխանատվությունը՝ Հայոց պետականության անկումը, փորձում են դնել Հայկականությունը գրեթե հազար ութ հարյուր տարի պահած և պահպանած Հայ առաքելական եկեղեցու վրա:

Եկեղեցու իմաստությունը թույլ չի տա կուլ տալ իրեն տրված այդ խայծը և ամեն ճղճղան լրբաձայնի ականջալուր չի կարող լինել:

Այս ամենը չպետք է մոռացության տա գլխավորը՝ Նիկոլը հետևանք է, պատճառը՝ անասելի անբարոյականության և անարդարության մեջ թաղված լինելու:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ